Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ով էնպիսի լուր ասի»...

«Ով էնպիսի լուր ասի»...
06.02.2013 | 17:15

Գորիսի մամուլի ակումբի տեղեկացմամբ, փետրվարի 1-ից Սյունիքի մարզի 12 դպրոցներում (Գորիսի թիվ 1 և թիվ 4 ավագ, թիվ 2,3,5,6 հիմնական, Տաթևի, Շինուհայրի, Քարահունջի, Խնձորեսկի, Վերիշենի և Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցներ) սկսել է իրականացնել «Ով էնպիսի լուր ասի» նախագիծը:
Նախագծի նպատակը դպրոցականների շրջանում գիտելիքների այնպիսի պաշար զարգացնելն է, որոնք թույլ կտան բարձրաձայնել իրենց համայնքներում առկա խնդիրների մասին:
Նախագծի շրջանակներում պլանավորվում է ընտրված դպրոցների աշակերտների համար կազմակերպել լրատվության այլընտրանքային ռեսուրսներին, մեդիա գրագիտության ուսուցմանն առնչվող դասընթացներ, իսկ առավել ակտիվ մասնակիցներին ներգրավել գործնական աշխատանքներում, հնարավորություն ընձեռելով խորացված կրթություն ստանալու, վերապատրաստվելու հանրապետության առաջատար լրատվամիջոցներում:
Կստեղծվի կայք, որտեղ դպրոցների ակտիվ աշակերտները կտեղադրեն իրենց համայնքների հիմնախնդիրների մասին պատմող հոդվածներ, տեսանյութեր, կկազմակերպվեն ֆորումներ: Վեբ կայքը ոչ միայն լրատվական խմբերին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց տեղեկատվական նյութերը, լուսանկարներն ու տեսանյութերը, այլև ցանկացած դպրոցականի կամ համայնքի անդամի:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2255

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ